ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

1830-ից՝ ընդամենը 148-ը. Տավուշում ուսուցիչների կամավոր ատեստավորումը ձախողվել է

1830-ից՝ ընդամենը 148-ը. Տավուշում ուսուցիչների կամավոր ատեստավորումը ձախողվել է
17.12.2023 | 14:34

Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում ընդհանուր առմամբ աշխատում է 1830 ուսուցիչ և ուսուցչի օգնական։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հետաքրքրվելով՝ մինչ այժմ, ատեստավորման գործընթացը սկսվելուց հետո, Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցիչ է կամավոր ատեստավորվել, նրանցից քանիսը ի՞նչ արդյունքներ է ունեցել։ Մարզպետարանից պատասխանել են․ «2021-2023թթ. Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 148 ուսուցիչ կամավոր ատեստավորվել է: Նրանցից 40-ը ստացել է 60-69, 54-ը՝ 70-79, 48-ը՝ 80-89 և 6-ը՝ 90-100 արդյունք» : Մարզպետ Ղալումյանը իր պատասխանում չի նշել, թե քանի ուսուցիչ կամավոր ատեստավորումից 60-ից ցածր միավոր է ստացել։ Մարզպետն այդ թիվը չի նշել, որպեսզի չբացահայտվի կամավոր ատեստավորումից «կտրվածների» մեծ քանակը, այդ գործընթացի ձախողումը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3488

Մեկնաբանություններ